Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ Կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա՝ մինչեւ 6400 հատ քանակով: Նախկինում` 2021-ի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15% դրույքաչափը:
Սահմանվել են նաեւ սակագնային արտոնություններ եւ սակագնային քվոտաներ մի շարք այլ ապրանքների համար: Մասնավորապես, 60 հազար տոննայից ոչ ավելի ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ, խոզի մսամթերքի համար տրամադրված է 7500 տոննայի արտոնություն, խոշոր եղջերավոր անասունների եւ խեկի մսամթերքի համար՝ 5000 տոննայի արտոնություն:
Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է էկոնոմիկայի նախարարության տրամադրած արտոնագրի առկայություն: Սակագնային քվոտայի ժամկետն է մարտից 28-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը: