«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից չվերթեր սկսելու իրավունք է ձեռք բերել։
Ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը հայտնել է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) եւ Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL):
Վկայականի եւ հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին: Դա նշանակում նաեւ, որ ավիաընկերությունը հետեւել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին եւ պատրաստ է թռիչքներ իրականացնելու՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համապարփակ ստուգումները:
Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։
Ավիաընկերությունից հայտնել են, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին բոլոր չափանիշներին համապատասխանելու եւ բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) Ֆլայ Արնային հատկացրել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը կգործի «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով։