ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով ստորագրվելու է ՀԱԿՊ անդամ երկրների ներկայացուցիչների՝ 2022-2024 թվականների համար արտաքին քաղաքականության, պաշտպանական ու անվտանգային հարցերով խորհրդատվությունների ծրագիր:
Զախարովան տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում Լավրովը Երեւանում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանն ընթացիկ տարում նախագահում է ՀԱՊԿ-ում: