Ըստ ճապոնական Նիկեյ պարբերականի՝ Ճապոնիան անօդաչու թռչող սարքեր կմշակի, որոնք կարող են աջակցել հաջորդ սերնդի կործանիչներին: Մշակումը կիրականացվի ԱՄՆ-ի հետ համատեղ՝ պաշտպանական ոլորտում տեխնիկական համագործակցության շրջանակում։
Անօդաչու թռչող սարքերը տեղեկություններ կհավաքեն հակառակորդի ինքնաթիռների մասին, կփոխանակեն դրանք միմյանց եւ կառավարվող կործանիչի հետ, իսկ հրթիռներով զինված լինելու դեպքում նրանք կկարողանան կրակ արձակել:
Անօդաչու թռչող սարքի թեստային տարբերակը կմշակվի մինչեւ 2025-ը, իսկ 2026-ից Ճապոնիան կսկսի ստեղծել հիմնական տարբերակը։ Մինչեւ 2035 թվականը կսկսվի բանակի լիակատար վերազինումը: