Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հերթական մեդալները նվաճեց Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
96 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը եւ հռչակվել չեմպիոն: Նա փոքր ոսկե մեդալ է նվաճել նաեւ պոկում վարժությունում (171 կգ), իսկ հրում վարժությունում (206 կգ) բավարարվել փոքր բրոնզե մեդալով:
Մեր մյուս ծանրորդը` Արա Աղանյանը, երկամարտում ցույց է տվել 375 կգ (170+205) արդյունք եւ զբաղեցրել 2-րդ տեղը: Նա փոքր արծաթե մեդալ է նվաճել նաեւ պոկում վարժությունում: