Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում իշխող Պահպանողական կուսակցության օրենսդիրները քվեարկությամբ վստահություն են հայտնել վարչապետ Բորիս Ջոնսոնին:
Ջոնսոնին վստահություն ստանալու համար անհրաժեշտ էր առնվազն 180 կուսակիցների աջակցությունը: Քվեարկությամբ 211 օրենսդիր սատարել է վարչապետին, 148 օրենսդիր նրան անվստահություն է հայտնել:
Ջոնսոնը 63 քվեի առավելությամբ վստահություն է ստացել, եւ առնվազն մեկ տարվա ընթացքում վարչապետին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն խորհրդարանում չի կարող անցկացվել:
Ջոնսոնի ներքին եւ արտաքին քաղաքականության նկատմամբ պահպանողականները սկսել են դժգոհել դեռեւս 2021-ի վերջին։
Կուսակիցները եւ հանրության զգալի մասը դատապարտել են վարչապետի պահվածքը եւ աններելի համարել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված լոքդաունի ժամանակաշրջանում նեղ շրջապատում ուրախ երեկույթների մասնակցելու հանգամանքը: