The American Conservative-ը հայտարարել է՝ Իտալիան, Ֆրանսիան եւ Գերմանիան Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում չեն պնդում 2014-ից Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքի հանձնումը, ինչպես պահանջում է Զելենսկին:
Ըստ ամերիկյան պարբերականի՝ ԱՄՆ-ի շահերը նույնպես չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ են զենք մատակարարելու Ուկրաինային, որպեսզի իրենց պաշտպանեն եւ ռուսներին հաղթեն մարտի դաշտում, բայց ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն կռվելու ուկրաինացիների համար:
Ավելին՝ Ուկրաինան չի կարողանա իր խնդիրների լուծման համար արեւմտյան գործընկերներից բավականաչափ քանակությամբ զենք ստանալ։