ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության փոխնախարար Դմիտրի Աֆանասեւը հայտարարել է, որ ռուսաստանյան եւ բելառուսական կրթական կազմակերպությունները դուրս են եկել Բոլոնիայի գործընթացից։
Բոլոնիայի գործընթացից հրաժարվելու քննարկումները զգալիորեն սրվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Դեռեւս 2 շաբաթ առաջ էր ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել, որ Ռուսաստանը ծրագրում է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից եւ մշակել սեփականը։
Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունը հունիսի 1-ին նաեւ խորհուրդ էր տվել բուհերին չմասնակցել ուսանողների փոխանակման «Էրազմուս+» ծրագրին։
Ռուսաստանից ծրագրին 2014-ից ի վեր մասնակցել է ավելի քան 13,2 հազար ուսանող։
Ռուսաստանը Բոլոնիայի գործընթացին մասնակցում էր 2003 թվականից։ Գործընթացը նախատեսում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ եւ մագիստրատուրա: