ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների եւ հարազատների խմբի հետ:
Արտգործնախարարն անդրադարձել է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Միրզոյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման եւ նրանց հայրենադարձման ուղղությամբ: