Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ 2022-ի մայիսի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է խախտումների 49 դեպք։ Դրանցից 25 դեպքով հաշվարկվել է 10 միլիոն 687 հազար 866 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 450 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 1 միլիոն 691 հազար 900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 980 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: