Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է 61 ԱՄՆ քաղաքացու նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվել են ռուս քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպես նաեւ հայրենի բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի անընդհատ ընդլայնվող պատժամիջոցներին ի պատասխան։
Պատժամիջոցներ են սահմանվել Միացյալ Նահանգների մի շարք պաշտոնյաների, դրանց թվում՝ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի եւ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմի նկատմամբ։