ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Դեսպանին ուղեկցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Ֆրանսուա-Անրի Կլոարեկը (նստավայրը` Թբիլիսի), ԶՖԳ գրասենյակի փոխտնօրեն Բերանժեր Կալամանը (նստավայրը` Թբիլիսի) եւ Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակում ծրագրերի պատասխանատու Պոլ Հյուբերսոնը (նստավայրը` Թբիլիսի):
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Կողմերն ընդգծվել են տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատման կարեւորությունը՝ մասնավորապես համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման, ջրային եւ էներգետիկայի ոլորտներում: