ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Քամիյ Գրանը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ։
Գրանն ընդգծել է, որ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ին անդամակցող յուրաքանչյուր երկիր լուծում է իր հայեցողությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը շեշտել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեպքում խոսքը վերաբերում է խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք Ռուսաստանի հետ առճակատման չեն ձգտում։