Թուրքական Dicle Firat լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը:
Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսեւորումներին: Որպես ամենաթարմ օրինակ` նշված է լրագրողների միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը:
Զեկույցում նշվում է, որ միայն մայիսին ձերբակալվել է 11 լրագրող, կոպիտ վերաբերմունքի է արժանացել 11 լրագրող, սպառնալիք է ստացել 10 լրագրող, արգելք է դրվել 11 լրագրողի նյութերի վրա, կալանավայրում խախտվել են 1 լրագրողի իրավունքները, 4 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 5 լրագրողի դատավարություն է սկսվել, 4 լրագրողի վերաբերյալ ազատազրկման որոշում է ընդունվել։ Այժմ Թուրքիայում ձերբակալված է 60 լրագրող: