Միավորված ազգերի կազմակերպության օգնությունը Ուկրաինային ավելի քան 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Ուկրաինային շտապ օգնություն տրամադրելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը ֆինանսավորվել է 72 տոկոսով:
Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ը շարունակում է Ուկրաինայի գործընկերների հետ օգնել հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց: Ամբողջ երկրով մեկ ՄԱԿ-ն օգնություն է տրամադրել 7 միլիոն 800 հազար մարդու։