Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Կարեն Ասրյանի անվան 13-րդ հուշամրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են 7 երկրների 98 շախմատիստներ (Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի տակ):
Մրցաշարը հաղթանակով են սկսել 44 շախմատիստներ, նրանց թվում՝ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ամին Տաբատաբաեին եւ Հովիկ Հայրապետյանը: Վերջինս միավոր է վաստակել առանց խաղալու, քանի որ նրա մրցակից Հարություն Տեր-Պետրոսյանը դուրս է եկել մրցաշարից:
Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել 14-ամյա Վահե Սուքիասյանի հետ:
Հունիսի 8-ին կանցկացվեն 2-րդ տուրի պարտիաները: Կենտրոնական խաղում իրանցի Ամին Տաբատաբաեին կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանի, իսկ Զավեն Անդրիասյանը` Սարգիս Մանուկյանի հետ: