Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` 2022-ի մարտի 15-ից հետո ընդունած որոշումները չկատարելու մասին օրենքների փաթեթը։
Նոր օրենքով այսուհետ ռուսական դատարանների որոշումները գերակա կլինեն ՄԻԵԴ որոշումներից։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2022-ի մարտի 15-ից հետո ընդունված վճիռները: Ըստ այդմ, մինչեւ մարտի 15-ն ուժի մեջ մտած վճիռներով սահմանված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով: Ընդ որում, փոխանցումները պետք է կատարվեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին:
Դեռ 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս երկրի Սահմանադրական դատարանին չկատարել միջազգային դատարանների որոշումները։