Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինը հայտարարել է, որ Շվեյցարիան կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։
Նախարարը բացատրել է, որ քանի որ Շվեյցարիան Եվրամիության եւ այլ գործընկերների հետ է պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, անհնար է իմանալ, թե ինչպես կզարգանար իրավիճակը, եթե Բեռնը չընդուներ դրանք։
Թե ինչպես են շվեյցարական պատժամիջոցներն ազդել Ռուսաստանի վրա, դա դեռ հարցի մի կողմն է։ Պարմելինը խոստովանել է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն են ունեցել Շվեյցարիայի տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ Բեռնը ջանք է անում նվազեցնելու դրանց ազդեցությունը։