ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում Դոնֆրիդն ասել է, թե հավատում է, որ այժմ հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրական հույս կա։
Դոնֆրիդը նշել է, որ երկու երկրներն էլ կարեւոր քայլեր են ձեռնարկում, եւ ԱՄՆ-ը լիովին խրախուսում է դա։