Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանն Ուկրաինայի հետ կնքում է վերջին 30 տարվա ընթացքում Կիեւին զենքի մատակարարման ամենախոշոր գործարքը:
Մորավեցկին Ստավլյովա Վոլյա քաղաքի Huta Stalowa Wola (HSW) զինագործարանում իր ելույթում նշել է, որ պայմանագրով նախատեսվում է 650 միլիոն եվրոյի 50-ից ավելի հաուբիցների մատակարարումներ Ուկրաինային: Մորավեցկին ընդգծել է, որ Ուկրաինան կվճարի լեհական սպառազինությունների արժեքի միայն մի մասը, մնացածն իր վրա կվերցնի Եվրամիությունը:
Լեհաստանն արդեն Ուկրաինային տրամադրել է շուրջ 250 T-72 տանկ, համազարկային «Գրադ» հրթիռային համակարգեր եւ ինքնագնաց հաուբիցներ։