Քրիստին Բալայանը եղել է 2020 թվականին Արցախում կայացած նախագահական ընտրությունների թեկնածուներից: Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ նա առայժմ միակ կինն է, որ առաջադրվել է նախագահական ընտրություններում: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Բալայանն անդրադառնում է 44-օրյա պատերազմին, պարտությանը, կորսված սերնդին ու հնարավորություններին, որոնցից մենք չօգտվեցինք 1994-ի զինադադարից հետո: