Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական եւ 50 տոննա կալիումական պարարտանյութերի գնումը:
Հունիսի 8-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքները ձեռք են բերել շուրջ 3500 տոննա ազոտական պարարտանյութ։
Մարզպետարանից նշել են, որ 2022-ին 2021-ի համեմատ մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքտարածությունները աճման միտում ունեն։ Սպասվում է հատկապես կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ։