ՀՀ կառավարությունը երկարաձգում է Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանափակումները, որոնք մտցվել էին 2022-ի հունվարի 13-ին՝ կես տարի ժամկետով։ Նախատեսվում է սահմանափակումը երկարաձգել եւս վեց ամսով։
Որոշումն ընդունվել է տեղական արտադրողների համար անհավասար մրցակցային պայմանները վերացնելու նպատակով։ Հայաստան մեծ ծավալների ցեմենտ էր ներկրվում Իրանից, որը գազի չափազանց ցածր գների պատճառով ավելի էժան էր (ցեմենտի ինքնարժեքի կեսը էներգակիրներն են կազմում)։
Միայն 2022-ի հունվարին Հայաստան 68 հազար 7 հարյուր տոննա ցեմենտ է ներկրվել, ինչը կրկնակի է 2021-ի հունվարի ներմուծումից։
Ցեմենտի եւ կլինկերի՝ թրծված աղյուսի ներմուծումը հնարավոր է միայն արտոնագրով։ Արտոնագիրը շնորհելու է Էկոնոմիկայի նախարարությունը՝ ոչ ավելի, քան մեկ խմբաքանակում 100 տոննա ցեմենտի համար։
Հայաստանում գործող ցեմենտի երկու գործարանում եւ դրանք սպասարկող հանքերում 2000 մարդ է աշխատում։