ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության արտգործնախարար Աբդուլահ Շահիդն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կայցելի Բաքու:
Հունիսի 12-13-ի պաշտոնական այցի ընթացքում Աբդուլահ Շահիդը կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների, Ադրբեջանում ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների եւ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Աբդրեւեայի (Հյուսիսային Մակեդոնիա) հետ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը կհանդիպի նաեւ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ:
Այցի ծախսերը հոգալու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակը եւ Ադրբեջանի կառավարությունը: