ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ 2022-ի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը քննչական կոմիտեի նախագահի հետ:
Կոմիտեից ընդգծել են, որ պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022-ի հունիսի 10-ին՝ ժամը 18-ին կազմակերպելու վերաբերյալ, եւ փոխանցվել համապատասխան հրավեր:
Ծրագրված հանդիպումը տեղի չի ունեցել զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով։