Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ միջգերատեսչական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում, թեեւ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ այն լիովին համապատասխանում է Սահմանադրությանը:
Գործադիրը այդ անթույլատրելի երեւույթի համար նախընտրել է արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները:
Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով վիրավորանքի հասցնելու պարագայում ազատ խոսքը չարաշահողները պարտավոր կլինեն վճարել փոխհատուցում մինչեւ 3 միլիոն ՀՀ դրամի չափով:
Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է, որ Կառավարությունը նախատեսում է նաեւ միջազգային լավագույն փորձը հաշվի առնող օրենսդրական միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նաեւ անձանց արժանապատվությունը, մասնավոր կյանքը, ազգային անվտանգությունը եւ այլ չափազանց կարեւոր արժեքներ ազատ արտահայտման չարաշահումներից: