Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ երկիրը հայտնվել էր դեֆոլտի եզրին:
Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամ էին առաջացրել: Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շնորհիվ:
Թուրքիայում նույնպես այժմ հնարավոր չի լինում կանգնեցնել լիրայի արժեզրկումն ու գնաճի շատ բարձր տեմպերը:
Անդրադառնալով Թուրքիայի ֆինանսների եւ գանձապետարանի նախարարության՝ իրավիճակը մեղմելուն ուղղված միջոցառումներին՝ Աշն ասել է. «Ամեն հաջորդ օրը Թուրքիայի ֆինանսական պատկերն ավելի է նմանվում Լիբանանին: Սա միանշանակ ավարտվելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով: Միակ հարցն այն է, թե դա երբ կլինի»: