Թուրքիայում սոցիոլոգիական ընկերությունների իրականացրած պարբերական հարցումները կրկին իշխանության վարկանիշի անկում են արձանագրել:
Մասնավորապես, թուրքական «Gezici» սոցիոլոգիական կազմակերպության՝ մայիսի 28-29-ին երկրի 14 նահանգում 1570 քաղաքացու շրջանում անցկացրած հարցման արդյունքներով, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա շաբաթվա մեջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր ձայնը կտար հարցվածների 41,2%-ը, մինչդեռ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ 44,7%-ը, Սելահաթթին Դեմիրթաշին (քրդամետ «Ժովովուրդների դեմոկրատական» կուսակցություն)՝ 9.6%-ը:
Հարցման մասնակիցները «Ո՞ւմ ձայն կտաք, եթե 2-րդ փուլ անցնեն Էրդողանն ու Քըլըչդարօղլուն» հարցին 52,6%-ը պատասխանել է Քըլըչդարօղլուի, 47,7%-ը Էրդողանի օգտին:
«Gezici» սոցիոլոգիական կազմակերպության տնօրեն Մուրաթ Գեզիջին արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ժողովրդի շրջանում ամենամեծ դժգոհությունը երկրի տնտեսական վիճակից է, եւ ընտրողների շրջանում այդ դժգոհությունն ու զայրույթը կարող են փոխակերպվել ընդդիմության օգտին տրվելիք ձայների: