Ըստ CNN-ի՝ հունիսի 13-ի առավոտյան 18 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը Բալթիկ ծովով հասել է Իսպանիայի հյուսիս-արեւմուտքի նավահանգիստ: Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր սա ծովային ճանապարհով հացահատիկի առաջին առաքումն է Եվրամիության երկիր:
Ուկրաինայի փոխարտգործնախարար Դմիտրո Սենիկը երեկ Reuters-ին հայտնել է, որ Կիեւը նոր երթուղի է մշակում՝ Ռումինիայի, Լեհաստանի եւ բալթյան երկրների տարածքով 22 միլիոն տոննա հացահատիկն արտահանելու համար։
Ուկրաինան հացահատիկ արտահանող չորրորդ երկիրն է աշխարհում: Պատերազմի պատճառով արգելափակված է Ուկրաինայի նավահանգիստների մեծ մասը։ Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե նավահանգիստների մուտքը ականազերծվի, Ռուսաստանը ծովային միջանցքը կօգտագործի Օդեսայի վրա հարձակվելու համար։