ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան:
ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի առթիվ հունիսի 15-ին եւ 16-ին նախատեսված միջոցառումներին:
Վերջին անգամ երկու միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները «ուրիշ կազմով» Երեւան են ժամանել դեռեւս 15 տարի առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 15-ամյակի առթիվ: Այն ժամանակ՝ 2007 թվականի աշնանը, Հայաստան այցելած ՖԻՖԱ-ի նախագահն էր Յոզեֆ Բլատերը, ՈՒԵՖԱ-ի նախագահն էր համաշխարհային եւ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Միշել Պլատինին:
«Հետեւո՞ւմ է արդյոք Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին» հարցին ի պատասխան Պլատինին այն ժամանակ ասել է՝ «Ո՛չ, քանի որ տանը հայկական հեռուստաալիքներ չունեմ, փոխարենը Շառլ Ազնավուրի տեսաերիզների հարուստ հավաքածու ունեմ»։