Ըստ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF)՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի՝ ԼՂ-ում 2020 թվականի նոյեմբերին 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության վերաբերյալ մտահոգությունները դեռ պահպանվում են:
Կոռնուոլի համալսարանի աջակցությամբ իրականացվող Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը արբանյակային պատկերների միջոցով փաստագրել է երկու հայկական գերեզմանnցի nչնչացnւմը: Մի քանի եկեղեցի վնասված են թվում, իսկ որոշ եկեղեցիներ վտանգված են հարակից տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով:
Ադրբեջանից պահանջել էր կանխել եւ պատժել վանդալիզմի եւ հայկական մշակութային ժառանգության պղծման դեպքերը
Ադրբեջանի կառավարությունը 2020-ին հայտարարել էր, որ երկու զինվnրի մեղադրանք է առաջադրվելու հայկական տապանաքարերը nչնչացնելու համար, սակայն այդ երկրի իշխանությունները հրաժարվում են հիշատակված դեպքի մասին որեւէ նոր տեղեկություն հրապարակելուց:
Զեկույցում հիշեցվում է, որ դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու համար վանդալիզմի եւ հայկական մշակութային ժառանգության պղծման դեպքերը:
Բաքուն ակտիվորեն միջամտում է կրոնական հարցերին
USCIRF-ի աչքից չի վրիպել նաեւ, որ Բաքուն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում ուխտավորների համար` խոչընդոտելով նրանց մուտքը հայկական եկեղեցիներ: Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ 2021-ին կրոնական ազատության տեսանկյունից Ադրբեջանում բացասական միտում է նկատվել:
2021-ին Ադրբեջանի կառավարությունն անսպասելիորեն հայտարարեց դավանանքի ազատության մասին սահմանափակող օրենքը փոփոխելու մասին՝ փաստացիորեն նոր սահմանափակումներ մտցնելով կրոնական համայնքների համար: Փոփոխությունների արդյունքում գրեթե բոլոր կրոնական առաջնորդների ընտրությունը հաստատում է կառավարությունը։ Որոշ կրոնական միջոցառումներ իրականացվում են միայն հաստատված տարածքներում, իսկ ծառայություններին ու կրոնական ծեսերին մասնակցում են միայն Ադրբեջանի քաղաքացիները:
USCIRF-ի գնահատմամբ՝ Բաքուն ակտիվորեն միջամտում է կրոնական հարցերին: Հղում անելով տարբեր միջազգային կազմակերպություններին՝ զեկույցում արձանագրվել է, որ Ադրբեջանում կան նաեւ կրոնական գործունեության հետեւանքով բանտերում հայտնված տասնյակ քաղաքացիներ:
Հանձնաժողովի զեկույցն ամփոփվել է կոչով՝ երկրում կրոնական ազատության լուրջ խախտումների եւ պետության կողմից դրանք հանդուրժելու համար Ադրբեջանը ներառել ԱՄՆ Պետդեպարտամենտի Հատուկ հսկողության ցանկում: