Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022-ի սկզբից ի վեր կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Գործակալության տվյալներով՝ աշխարհի հինգ ամենահարուստ մարդիկ ընթացիկ տարում կորցրել են միագումար 345 միլիարդ դոլար:
Ամենից շատ կորցրել է Binance գաղտնարժութային սակարանի հիմնադիր Չանպեն Չժան՝ 85,6 միլարդ դոլար: Tesla եւ SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը կորցրել է 73,2 միլարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը զրկվել է 65,3 միլիարդ դոլարից: Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է 64,4 միլիարդ դոլար, իսկ Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն զրկվել է 56,8 միլիարդ դոլարից:
Բացի դրանից՝ գործակալությունը նշում է, որ միայն հունիսի 13-ին մոլորակի 500 մեծահարուստ մարդիկ կորցրել են միագումար 206 միլիարդ դոլար:
Bloomberg-ը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ շուկաների սրընթաց աճի շնորհիվ աշխարհում 8 տոկոսով ավելացել էր ունեւոր մարդկանց թիվը:
Գործակալությունը նշում է, որ նախկինի պես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Գերմանիայում է բնակվում աշխարհի ունեւոր մարդկանց 64 տոկոսը: