Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2021-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ կարեւոր ձեռքբերում է համարել 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը։
Սանոսյանը նաեւ կարեւոր է համարել նախորդ տարի «Արմփաուեր» 254 մեգավատ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների շահագործման հանձնելը: Նա շեշտել է, որ ջերմակայանի օգտակար գործողության գործակիցը բարձր է:
Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի աշխատանքին՝ նախարարը նշել է, որ Հայկական ատոմակայանը, որը 1995-ից աշխատել է իր հզորության 92 98%-ի չափով, անցած տարվա կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98%-ի չափով: