Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի՝ 1600 քաղաքացիների շրջանում անցկացրած հարցման տվյալներով ռուսաստանցիների 43%-ը վստահ է, որ ներկայում շահավետ է ազատ դրամական միջոցներն ավանդներով եւ հաշիվներով պահել բանկում:
Հարցման մասնակիցների 33%-ն այն կարծիքին է, որ եթե ներկայում փողը բանկի հաշիվների եւ ավանդների վրա է, ապա ավելի լավ է դրանք այնտեղից հանել: Իսկ 23%-ը չգիտի՝ ինչպես վարվի:
Աղքատների թիվն ավելացել է 68,5%-ով
ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության (Росстат) տվյալներով՝ մշտական աշխատանք ունեցող բնակիչների թիվը 2022-ի առաջին եռամսյակում նվազել է 800 հազարով: Սոցիալական վճարումների թիվը նշված ժամանակաշրջանում նվազել է 19,4%-ով:
Եթե 2021-ին Ռուսաստանում աղքատների թիվը 12,4 միլիոն էր, ապա 2022-ի հունվար-մարտին աղքատների թիվն ավելացել է 68,5%-ով (կամ 8,5 միլիոնով) եւ հասել 20,9 միլիոնի:
Ռուսաստանում պաշտոնապես աղքատ է համարվում ամսական 12 հազար 916 ռուբլուց ցածր եկամուտ ունեցող մարդը: Ըստ իշխանության՝ 12 հազար 916 ռուբլին բավարար է Ռուսաստանում նվազագույն կենսամակարդակ ապահովելու համար: Միջին աշխատավարձը Ռուսաստանում 4,3% անկում է արձանագրել՝ 62 հազար 828 ռուբլուց իջել է՝ հասնելով 60 հազար 101 ռուբլու:
Ըստ Росстат-ի, 2021-ի առաջին եռամսյակի համեմատությամբ,այս տարի ռուսաստանցիների միջին եկամուտը 47 հազար 694 ռուբլուց իջել է՝ հասնելով 36 հազար 234 ռուբլու, ինչը կազմել է 24%-ի անկում: