Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Լեւոն Աղասյանը, ֆրանսիական Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour մրցաշարի տղամարդկանց եռացատկի վարժությունում գրանցելով 16.39 արդյունք, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթողը 17.02 արդյունքով Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն է:
Ավելի վաղ Հայաստանի ատլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: