Ըստ թուրքական Haber7.com-ի՝ հունիսի 16-ին Բաքվում մեկնարկել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության եւ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպված «Անատոլիայից Ղարաբաղ» խորագրով մեդիա ֆորումը, որը տեւելու է մինչեւ հունիսի 19-ը:
Ֆորումի շրջանակում անցկացվելու է երկու քննարկում՝ «Ադրբեջան-Թուրքիա մեդիայի դերը Ղարաբաղի հաղթանակում» եւ «Թյուրքական աշխարհի մեդիա համագործակցության փնտրտուքները» խորագրերով: Նախատեսվում է վերոնշյալ ֆորումի մասնակիցների այցը Շուշի: