Ըստ The New York Times պարբերականի՝ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) մի խումբ փորձագետներ հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերի օգտագործմանը վեց ամսականից բարձր տարիքի երեխաների համար:
Փորձագետները մանկահասակ երեխաների համար պատվաստանյութի օգտագործումը հանձնարարել են միաձայն: Այս քայլը կարգավորիչին թույլ կտա «շտապ կարգով երկու պատրաստուկների կիրառումը թույլատրել արդեն այս շաբաթվա ընթացքում»:
Pfizer-ի երկբաղադրիչ պատվաստանյութը կօգտագործվի վեց ամսականից մինչեւ չորս տարեկան երեխաների համար, իսկ երկփուլային Moderna-ն՝ վեց ամսականից մինչեւ հինգ տարեկան երեխաների համար:
Ընկերություններից ստացված կլինիկական փորձարկումների տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր պատվաստանյութ համապատասխանեցվել է այս տարիքային խմբի անվտանգության եւ արդյունավետության չափանիշներին: ԱՄՆ-ը արդեն պատվիրել է 1 միլիոն չափաբաժին:
Ներկայում ԱՄՆ-ում կարող են պատվաստվել միայն հինգից բարձր տարիքի երեխաները: Դրա համար օգտագործվում է Pfizer-ի պատվաստանյութը:
CDC-ի տվյալներով՝ շուրջ 18,7 միլիոն ամերիկացիներ ստացել են J&J-ի պատվաստանյութը: Мoderna-ի պատվաստանյութով ներարկվել է 217,5 միլիոն մարդ, Pfizer-ով՝ 340,6 միլիոն մարդ: