Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին: Նոբելյան կոմիտեն մրցանակը գիտնականին շնորհել էր ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա: Մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միեւնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ՝ սա լուրջ հաղորդագրություն է նրանց համար․ եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»,- ասում է Արտեմ Փաթափությանը։
Հայազգի նոբելյան մրցանակակրի՝ իր ներկայացրած կենսագրական մանրամասներին եւ նրա մրցանակին հնարավոր կլինի ծանոթանալ առաջիկա ամիսներին Հայաստանի պատմության թանգարանում:
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարեւորել է խորհրդանշական քայլը գիտական ոլորտի նվաճումների արժեւորման, գիտությամբ զբաղվելու խրախուսման տեսանկյունից։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։