Կառավարությունը փոփոխություն եւ լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հստակեցվել է, որ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող դրվել արգելանքի տակ, բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Ընդ որում, առաջարկվում է հետադարձություն տալ առաջարկվող դրույթին՝ այն տարածելով խնդրո առարկա միջոցառման մեկնարկման ժամկետից։