Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմական կազմակերպություն չէ, ուստի Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը:
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց հաշված օրեր անց՝ 2022 թվականի փետրվարի 28-ին, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:
Հունիսի 16-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիեւում հայտարարել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն: Նույն օրը Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ «Ուկրաինան հստակորեն ի ցույց է դրել եվրոպական արժեքներին եւ չափանիշներին համապատասխան ապրելու իր ցանկությունն ու վճռականությունը»,- Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։