Արցախի ազգային անվտանգության ծառայությունն իրազեկել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել եւ փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
Արցախի ԱԱԾ-ն կոչ է արել զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին:
«Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի եւ զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: