Հունիսի 20-ին եւ 21-ին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կքննարկեն Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ինտեգրացիայի խորացման խնդիրները։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երկրորդն է այս տարի եւ 31-րդը ԵԱՏՄ աշխատանքների մեկնարկից ի վեր:
Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ոլորտում փոխգործակցությանը եւ մաքսային ու սակագնային կարգավորման զարգացմանը։
Օրակարգում է նաեւ ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով։