«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացրել են, որ Ստեփանավանի տարածաշրջանի Պուշկինի լեռնանցքի թունելը հունիսի 20-ին էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով հոսանքազրկվել է։ Այս պահին իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթեւեկելիս լինել զգոն, պահպանել երթեւեկության եւ անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։