Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 20-ին երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 հազարից ավելի նոր դեպք:
Նախարարության տվյալներով կիրակի երկրում արվել է 26 հազար 192 պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) թեստ: Դրական արդյունք է հայտնաբերվել 10 հազար 202 մարդու մոտ:
Վերջին անգամ Իսրայելում մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք էր արձանագրվել ապրիլի 4-ին: Ադ ժամանակվանից ի վեր, ըստ առողջապահության նախարարության վիճակագրության, վարակի տարածումն անշեղորեն նվազել է: