ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները: Ըստ Միշուստինի՝ դա կնպաստի զբոսաշրջության եւ տնտեսական կապերի զարգացմանը:
ՌԴ վարչապետը նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմը առաջնահերթություն է տալիս Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
Միշուստինը հավելել է, որ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում գործնական աշխատանքներ են ընթանում: Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ: