ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հայտարարել է, որ ներկա դրությամբ աշխարհում բռնի տեղահանված մարդկանց թիվն արդեն 100 միլիոն է:
Գուտերիշը դա անվանել է «մեր ժամանակների տխուր վկայություն»:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի տեսանկյունից Ուկրաինայի իրադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում մարդկանց ամենաընդգրկուն եւ արագ տեղահանումն է առաջացրել։