Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի մեդալն ԱՄՆ-ում վաճառվել է 103,5 միլիոն դոլարով։ Մեկնարկային գին է սահմանվել 550 հազար դոլարը, որը բարձրացել է մինչև 16,6 միլիոն դոլարի, այնուհետև անհայտ գնորդը հեռախոսով առաջարկել է 103,5 միլիոն դոլար:
Աճուրդի մեկնարկից առաջ Մուրատովը հայտնել էր, որ ամբողջ գումարը փոխանցվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին. միջազգային կազմակերպությունը պարտավորվել է մեդալի վաճառքից ստացված հասույթը փոխանցել այն պետություններին, որտեղ ապաստանել են ուկրաինացի փախստական երեխաները։
Մուրատովը մրցանակը ստացել էր 2021-ին ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ՝ «կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար»։