Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները կարեւորել են Եվրոպա-Արեւմտյան Չինաստան ուղղությամբ եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման անհրաժեշտությունը:
«Որոշում է ընդունվել ակտիվացնելու տրանսպորտային ենթակառուցվածքի` ներառյալ Եվրասիական տրանսպորտային միջանցքների եւ երթուղիների զարգացման աշխատանքները»,– շեշտել է Մյասնիկովիչը:
Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու, Եվրոպա-Արեւմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար Մ1 ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցելու, ինչպես նաեւ Եվրոպա-Արեւմտյան Չինաստան եւ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային ճանապարհները կառուցելու առաջարկ կա։
«Դա կձեւավորի Եվրոպա-Արեւմտյան Չինաստան միջազգային տրանսպորտային միջանցքը»,– ասել է Մյասնիկովիչը: