Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը հայտնել է, որ Երեւանի ավագանու նիստում 2023-ին Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու որոշում է ընդունվել։ Բնապահպանական ծրագրի նպատակը Երեւանյան լճի եւ Հրազդան գետի էկոլոգիական վիճակի բարելավումն է։
Ըստ նախագծի՝ Հրազդան գետի ջրի որակի բարձրացմամբ ոռոգելի տարածքներում աճող գյուղատնտեսական մթերքների որակը կբարելավվի։
«Նախատեսվում է Գետառը Հրազդան գետ լցվելու հատվածում ունենալ կեղտաջրերի մաքրման լոկալ կայան, որը բաղկացած կլինի երկու մասից, այսինքն՝ կիրականացվի մեխանիկական մաքրում, կոշտ կենցաղային թափոնների որսում եւ դուրսբերում։ Կտեղադրվի նաեւ աերացիայի համակարգ, որի միջոցով ջուրը թթվածնով կհագեցվի»,- նշել է պաշոնյան: