Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ այսպես կոչված «հատուկ գործողության» ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայում չի օգտագործել իր ամբողջ ներուժը։
«Շատերը շտապեցին ենթադրել, որ Ռուսաստանը պարտվել է Ուկրաինայի հետ բախման ժամանակ: Ռուսաստանը մեծ ներուժով հզոր պետություն է, եւ իր ներուժի միայն մի մասն է մարտերում ներգրավել»,- ասել է Մորավեցկին։
Միաժամանակ Լեհաստանի վարչապետը նշել է, որ Եվրամիության որոշ երկրներ դեմ չեն, որ ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը։ «Եվրոպական համերաշխության մեջ ճեղքեր են գոյացել: Կան երկրներ, որոնք ավելի շուտ կաջակցեն Ուկրաինային զենքը վայր դնելու, քան պաշտպանական ներուժն ուժեղացնելու հարցում»,- ասել է Մորավեցկին: